Մատչելիության հղումներ

Միքայել արքեպիսկոպոսի կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը


Շիրակի թեմի առաջնորդը՝ Քննչական կոմիտե գնալիս, 27-ը հունիսի, 2025թ.
Շիրակի թեմի առաջնորդը՝ Քննչական կոմիտե գնալիս, 27-ը հունիսի, 2025թ.

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը, հայտնել է ձերբակալված հոգևորականի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

Իրավապահները Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում են զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով: Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում:

Դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ օրերս կալանավորվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նա էլ մեղադրվում է ահաբեկչության ու իշխանության յուրացման հոդվածներով:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG