Մատչելիության հղումներ

Հետընտրական զարգացումներ. լայվ բլոգ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ մոտ երեկ մոտ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո փետրվարի 18-ի ընտրություններում նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահական նստավայրից, եւ հայտարարեց, որ հանդիպման բոլոր մանրամասները կհրապարակի փետրվարի 22-ին՝ Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի ընթացքում։
Երեւանի Ազատության հրապարակում այսօր անցկացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը։ Այս պահին Հովհաննիսյանը մոտենում է ամբիոնին։

Հնչեցին առաջին ելույթները՝ խոսեց Արմեն Մարտիրոսյանը, այնուհետեւ՝ «Հնարավոր է» երկիգ հետո ամբինոնին մոտեցավ Հասան Ջալալյանը։
Հանրահավաքին են միացել Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են՝ «Միացում, միացում»։

Այս պահին խոսում է «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը։
«Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարում է, որ ըստ պաշտոնական տվյալների Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Գյումիրում, Վանաձորում, Կապանում, Աբովյանում, Արթիկում, Եղեգնաձորում եւ մի շարք քաղաքներում։
Ելույթ է ունենում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։
Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, որ Շիրակի մարզպետը հրաժարական է տվել։ Նա կարծիք է հայտնում, որ հրաժարականի պատճառն այն է, որ կուսակցական աշխատանքը լավ չի կատարել։
​Ելույթ է ունենում նախագահի թեկնածու, քարոզարշավի ողջ ընթացքում հացադուլ արած Անդրիաս Ղուկասյանը:
Այս պահին խոսում է Արկադի Վարդանյանը, որ 13 տարի առաջ Հայաստանում շարժում էր նախաձեռնել, բազմամարդ հանրահավաքներ էր անցկացնում, սակայն նրա դեմ հետապնդումներ սկսվեցին, այդ թվում` քրեական, եւ նա ստիպված եղավ լքել Հայաստանը։

Նա համոզմունք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կտարբերվի նախորդ բոլոր նախագահներից։
Այժմ ամբիոն է բարձրանում երգիչ–երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG