Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա աջակիցները այժմ երթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Մի պահ ոստիկանները կասեցրեցին երթը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցություններից եւ երթուղին հստակեցնելուց հետո, ցուցարարներին թույլ տրվեց շարունակել երթը։
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ձայնագրությունը
- Հեղինակ՝ Իրինա Հովհաննիսյան
Նա հանրահավաքում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին առաջարկել է` 1/ պատժել բոլոր ընտրակեղծարարներին` մարզպետներից, նախարարներից, պատգամավորներից սկսած մինչեւ ժողովրդին կաշառող ստորին օղակները, 2/ եթե իշխանությունները չունեն այդ ներուժը ժողովրդի հաղթանակը ճանաչելու, թող կրկնակի ընտրություններ հրավիրեն, 3/ ամբողջովին համամասնական համակարգով ընտրություններ անցկացնել։
«Եվ ի՞նչ էր պատասխանը՝ ոչ։ Ես այլեւս նրանց ասելիք չունեմ», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ - «Մենք առաջիկա ժամանակահատվածում տանելու ենք պայքարը հանդարտ, սահմանադրական, հետեւողական ճանապարհով»։
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ այս շարժումը նախկինների պես չի մարի, եւ հենց վաղը հանրահավաքների շարք է նախատեսել Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում, իսկ կիրակի օրը՝ Երեւանի Ազատության հրապարակում։
Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը մերժել է նոր ընտրություններ անցկացնելու իր առաջարկը։
Այժմ վերջապես Րաֆֆի Հովհանիսյանի երկար սպասված ելույթը։
Այժմ ելույթ է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանը, նա հայտարարում է, որ այժմ «հանուն միասնության» խոսելու է Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նիկոլ Փաշինյանը ասում է` ընտրություններից հետո Հայաստանում հաստատվել է քաղաքական բացարձակապես նոր իրավիճակ. - «Ժողովուրդը ունեցավ մեկ շատ կարեւոր հաջողություն, նա կարողացավ եւ ընտրեց Հայաստանի Հանրապետության նորընտրիր նախագահ` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Սակայն ժողովրդին այսօրվա դրությամբ չի հաջողվել դե յուրե արձանագրել այդ հաղթանակը»: Փաշինյանը ասում է` ժողովրդի պարտությունը բացառելու համար պետք է «չտալ որեւէ հնարավորություն, որ հրոսակախմբերը որեւէ ուժային գործողություն փորձեն ձեռնարկել ժողովրդի նկատմամբ»: Նա նաեւ կոչ արեց գալ Ազատության հրապարակ:
Խոսում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Անահիտ Բախշյան. - «Ուզում եմ` հավաքարարները զբաղվեն հավաքարարությամբ, ուսուցիչները ուսուցչությամբ, էպոսագետները էպոսով: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, բայց բոլորս պետք է լինենք քաղաքացի»:
Այժմ խոսում է «Ժառանգության» ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։
