Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցեց Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Պատարագը սովորականներից չէր, այն հաջորդում է անցած օրերին հոգևորականների ձերբակալություններին, կալանավորումներին ու ուժայինների՝ Մայր Աթոռի տարածքում գործողություններինն:
Իրավապահները անցած շաբաթ Մայր Աթոռում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայլե արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով:
Այսօրվա պատարագը նվիրված էր «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»:
Պատարագի ավարտին Արցախի թեմի առաջնորդն անդրադարձավ գերիներին ու նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, և աղոթեցին նրանց համար:
«Ազատությունը» մինչև պատարագը հասցրել է խոսել մասնակիցների հետ: Հավատացյալները ի աջակցություն եկեղեցու ու նաև հիմնականում սովորության համաձայն էին եկել պատարագի: Նրանք վրդովված էին անցած շաբաթվա իրադարձություններից, իրավապահների գործողություններն անընդունելի են համարում:
Մանրամասները՝ «Ազատության» հեռուստա - և ռադիո- ռեպորտաժներում.