«Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է ԱԳՆ՝ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան։
«Դեսպանը ԱԳՆ է կանչվել այն ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության առթիվ, որոնց գործունեությունը Ադրբեջանի իշխանությունների մոտ տարիներ շարունակ որևէ դժգոհություն չէր հարուցում», - նշել է Զախարովան։
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունն այսօր հաղորդեց, որ «Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Սպուտնիկ-Ազերբայջան» գործակալությունում աշխատող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) երկու աշխատակիցների»: