Մատչելիության հղումներ

«Մեր դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Բաքվում աշխատող ռուսաստանցի լրագրողների հետ». Զախարովա


Ռուսաստանցի դիվանագետների շուրջ Ադրբեջանում ստեղծված իրավիճակը մտահոգում է Մոսկվային, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ավելի քան երկու ժամ է, ինչ Բաքվում աշխատող մեր դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ»,- նշել է Զախարովան՝ մեկնաբանելով «Սպուտնիկ-Ազերբայջան» գործակալության խմագրատանը սկիզբ առած խուզարկությունները։

Նա հավելել է, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական ծառայության աշխատակիցներին չեն թույլատրում հանդիպել ռուսաստանցի լրագրողների հետ։

XS
SM
MD
LG