ԱՄՆ իշխանությունները առաջարկել են Իրանին վերսկսել այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանջին։
«Վաշինգտոնը մեզ ասում է, որ իրենք բանակցություններ կազմակերպելու ցանկություն ունեն։ Ժամկետները, սակայն, դեռ համաձայնեցված չեն։ Մենք չենք պայմանավորվել ո՛չ ժամկետների, ո՛չ էլ բանակցությունների վարման կարգի շուրջ»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը չի կարող շարունակվել անվտանգության նկատառումներով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Սենատը մերժեց Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմական լիազորությունների սահմանափակումը