Իրանում զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Իրան - Իսրայելի հարվածի հետևանքով այրված շտապօգնության ավտոմեքենա Թեհրանում, 23-ը հունիսի, 2025թ.

Իրանի վրա իսրայելական հարձակման զոհերի թիվը հասել է 935-ի։ Այսօր այդ մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Իսխակ Ջահանգիրը։

«Հաստատվել է, որ 12 օր շարունակված ռազմական գործողությունների հետևանքով 38 անչափահաս և 132 կին է մահացել»,- հավելել է իրանցի պաշտոնյան։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրան. Էվինի վրա հարձակումից զոհվել է ավելի քան 70 մարդԹեհրանում վերջին հրաժեշտն են տալիս զոհված գեներալներինԻսրայելը հայտարարում է Իրանի կողմից հրադադարի խախտման մասին, Թեհրանը հերքում է