Գերմանիայի արտգործնախարար ժամանել է Կիև՝ քննարկելու աջակցության հարցերը

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինային աջակցության հարցերը Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում։

Նա հայտարարել է, որ շարունակելու են ամուր կանգնել Ուկրաինայի կողքին, որպեսզի Կիևը կարողանա հաջողությամբ պաշտպանվել՝ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ զենքերի, ինչպես նաև հումանիտար ու տնտեսական աջակցության միջոցով:

Հունիսի 28-ին էլ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էր այցելել Կիև։ Նա հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։