«Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Սպուտնիկ-Ազերբայջան» գործակալությունում աշխատող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) երկու աշխատակիցների»։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ իրավապահ մարմիններում իր աղբյուրները վկայակոչելով։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Մոսկվայի և Բաքվի միջև Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների սպանության ֆոնին ծագած դիվանագաիտական ճգնաժամի ֆոնին։
Օրերս ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Բաքուն չեղարկել է պատգամավորների այցը Մոսկվա: Մինչ այդ էլ արտգործնախարարությունը բողոքի նոտա էր փոխանցել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Եկատերինբուրգի իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից դեմարշների պատճառ դառնան»