Բաքուն բողոքում է Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունների դեմ

Ադրբեջանի ԱԳՆ շենքը

Այսօր Ադրբեջանի արտգործնախարարություն է հրավիրվել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը։ Նրան պաշտոնական բողոք է ներկայացվել Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ։

Նախօրեին Անվտանգության դաշնային ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել քաղաքի տարբեր հասցեներում, որոնց ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը ձերբակալվել։

Նրանց կասկածում են 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։

«Ռուսական կողմին վճռական բողոք է արտահայտվել 2025 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցած ռեյդերի առթիվ, որոնց ընթացքում Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից այն բնակարաններում, որտեղ ապրում էին մեր հայրենակիցները, երկու մարդ դաժանորեն սպանվել է, մի քանիսը վիրավորվել են, ևս 9-ը ձերբակալվել են»,-հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։