Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ժամանել է Կիև։ Այստեղ նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Կիևի կենտրոնում կազմակերպված հատուկ արարողության ընթացքում Ուկրաինայի նախագահը իր լեհ պաշտոնակցին է հանձնել երկրի բարձրագույն պարգևը՝ Ազատության շքանշանը։

Սա Դուդայի վերջին այցն է Կիև՝ նախագահի պաշտոնում։ Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսի 6-ին։

Դուդային Լեհաստանի նախագահի պաշտոնում կփոխարինի պահպանողական Կարոլ Նավրոցկին, որը հայտարարել է, որ Վարշավան շարունակելու է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Դրա հետ մեկտեղ Նավրոցկին դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։