Շուրջ մեկամսյա հայհոյախոսություն պարունակող գրառումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5-օրյա դադար է խոստանում՝ առաջարկելով անցնել «բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը»:
«Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա», - «Ֆեյսբուքում»-ում գրել է Փաշինյանը:
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ օգտատերերից մեկի բողոքի հիման վրա Կաթողիկոսին ու այլ հոգևորականների մասին Փաշինյանի վիրավորական գրառումներից մեկը «Ֆեյսբուքն» արգելափակվել է: