Ռուսաստանը հայտարարել է, որ անտեսելու է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով նոր հատուկ դատարանի որոշումները

Ռուսաստանը հայտարարել է, որ անտեսելու է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով նոր հատուկ դատարանի որոշումները։

«Մենք ցանկացած պետության միացումը այդ տրիբունալին կհամարենք թշնամական գործողություն», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Միջազգային դատարանը ստեղծվում է Եվրոպայի խորհրդի ու Ուկրաինայի համագործակցությամբ։ Նպատակն է քրեական պատասխանավության ենթարկել Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարներին՝ 2022-ի պատերազմից հետո տեղի ունեցած ռազմական հանցագործությունների համար։
Եվրոպայի խորհուրդը հույս ունի, որ դատարանը կարող է աշխատանքը սկսել հաջորդ տարի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հաստատել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով միջազգային նոր դատարան ստեղծելու ծրագիրը