Պատերազմի հավանականությունն «այնքան էլ բարձր չէ»

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցում էր Հայաստանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների ստեղծման 21-ամյակի կապակցությամբ «Էրեբունի» օդանավակայանում անցկացված տոնական միջոցառմանը, որի ընթացքում, բացի հանդիսավոր քայլերթից, եղան նաեւ ցուցադրական թռիչքներ: