Մատչելիության հղումներ

Պարոն Լավրովն ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին. Միրզոյան


Արխիվ
Արխիվ

Հայաստանի արտգործնախարարն արձագանքել է իր ռուս պաշտոնակցի հայտարարությանը Հայ Եկեղեցի-իշխանություններ հակամարտության վերաբերյալ:

«Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Սա իրավական գործընթաց է, և սա ՀՀ-ի ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը», - այսօր ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ:

«Սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե, հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են», - ասել է նա:

Ուժայինները նախորդ ուրբաթ օրը նախ Շիրակի առաջնորդարանում էին խուզարկություններ արել, ապա գնացել էին Մայր Աթոռ՝ ձերբակալելու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հավաքվածները դա մի քանի ժամ թույլ չէին տալիս: Սրբազանն ինքը ուղևորվեց Քննչական կոմիտե: Դատավորի որոշմամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով:

Քննչական կոմիտեն Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում է զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով՝ 2024 թվականին հրապարակված մի հարցազրույցի հետքերով: Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում:

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա 14 աջակիցներ էլ կալանավորվել էին ավելի վաղ՝ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով: Նրանք ևս մեղքը չեն ընդունում:

Այս ամենը տեղի է ունենում իշխանություն-եկեղեցի հրապարակային առճակատման ֆոնին


XS
SM
MD
LG